Քաղաքականություն

ՀՀ-ն որևէ երկրի պահանջով իր Սահմանադրությունը չի փոխի. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն որևէ երկրի պահանջով իր Սահմանադրությունը չի փոխի. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը հայ-ադրբեջանական բանակցություններում և արդյոք Հայաստանը կգնա՞ զիջումների, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ դնել և պարտադրում է խաղի իր կանոնները։ 

«Մենք մեր օրակարգը ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասաց նա: 

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել, երբ ՀՀ քաղաքացիներն այդպես կորոշեն: 

«Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը  կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,- եզրափակեց Պապոյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում