Թուրքիա

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է հետևանքներով՝ ՌԴ-ին արգելված ապրանքներ մատակարարելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնացել է հետևանքներով՝ ՌԴ-ին արգելված ապրանքներ մատակարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ստիպված կլինի գործ ունենալ Վաշինգտոնի հակաքայլերի հետ, եթե Անկարան շարունակի Ռուսաստան արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ՝ կապված ռազմական սարքավորումների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին հայտնել է ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը:

«Հարկավոր է, որ Թուրքիան դադարեցնի ԱՄՆ-ի տեխնոլոգիաների անօրինական փոխանցումը Ռուսաստանին: Մեզ այս հարցում առաջընթաց է պետք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից և արագ, կամ մենք այլ ելք չենք ունենա, քան ստիպել նրանց, ովքեր շրջանցում են մեր արտահանման հսկողության միջոցները, բախվել հետևանքների», - ասել է նա: 

FT-ն հիշեցնում է, որ Աքսելրոդը Ստամբուլում և Անկարայում թուրք պաշտոնյաների հետ վերջերս բանակցություններ է վարել այս խնդրի շուրջ։

FT-ի տվյալներով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն ավելի վաղ 18 թուրքական ընկերություն է ավելացրել հատուկ ցուցակում. ամերիկյան ընկերությունները պետք է հատուկ լիցենզիաներ ստանան այդ ընկերություններին մի շարք կատեգորիաների ապրանքներ վաճառելու համար: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը քանիցս պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների դեմ՝ ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրին աջակցելու մեղադրանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում