Վրաստան

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ՝ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

1 րոպեի ընթերցում

Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ՝ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մի քանի ժամով կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետի աշխատանքը տեխնիկական աշխատանքների պատճառով մի քանի ժամով կդադարեցվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Newsgeorgia-ն։

Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով՝ օգոստոսի 6-ին ժամը 05:00-ից մինչև 10:00-ն սահմանափակումներ են մտցվելու Կազբեգիի (Վերին Լարս) անցակետի նկատմամբ:

Նախատեսվում է թարմացնել ավտոմատացված պահեստային էլեկտրաբաշխիչ ցանցը։ Այդ կապակցությամբ մաքսային հսկողությունը կկասեցվի, ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ուղևորների շարժը՝ երկու ուղղություններով։

«Աշխատանքների ավարտից հետո Կազբեգիի մաքսակետը կվերսկսի իր աշխատանքը 24/7 սովորական ռեժիմով և ամբողջ հզորությամբ», - հայտնել են վարչությունից։

ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսային Օսիայի վարչությունն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01:00-ից սահմանը փակ է լինելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում