Գիտություն

Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ը չիպ է տեղադրել երկրորդ մարդու ուղեղում

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink-ը չիպ է տեղադրել երկրորդ մարդու ուղեղում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասկի Neuralink ընկերությունը հաջողությամբ երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ Neuralink-ը դեռ իր սարքի փորձարկման փուլում է։ Սարքն օգտագործող առաջին բուժառուն հնարավորություն է ստացել խաղալ տեսախաղեր, օգտվել համացանցից, գրառումներ անել սոցիալական ցանցերում և շարժել համակարգչի կուրսորը։ 

Փոդքաստի ժամանակ չիպի տեղադրման մասին խոսելիս Մասկը շատ մանրամասներ չի հայտնել երկրորդ բուժառուի մասին, բայց նշել է, որ իմպլանտը շատ լավ աշխատում է։ Նա հավելել է, որ այս տարի Neuralink-ն իմպլանտներ կտրամադրի ևս 8 բուժառուի։

Neuralink-ը մարդու ուղեղում իր առաջին չիպը տեղադրել էր հունվարին։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում