Երևանի ևս 9 դպրոցում կհիմնվի նախակրթարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից: 

«Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան, դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,-նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:  

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նկատել է՝ կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաները հարյուր տոկոսով ներգրավված կլինեն նախադպրոցական կրթությունում: Այս ծրագիրն իրականացվում է ոչ միայն պետության, այլև Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Նախակրթարանները 4-6 տարեկան երեխաների համար են: 4-ժամյա ծրագիրը մանկապարտեզների ավագ խմբերին համապատասխան է՝ առանց սննդի ու քնի կազմակերպման: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 30 երեխա:

Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով տարածքների առանձնահատկությունը, մանկապարտեզների առկայությունն ու ծանրաբեռնվածությունը: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ նոր բացվող նախակրթարաններ ընդունվելու համար պետք է ներկայանալ համապատասխան դպրոց և գրանցվել.

«Տեղերի առկայության պարագայում գրանցումը հնարավոր է ուսումնական ամբողջ տարվա ընթացքում, սակայն, հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելու հանագամանքը՝ ցանկացողները պետք է շտապեն»: 

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա