Aerosmith ռոք խումբը հայտարարել է, որ այլևս շրջագայության չի գնա

1 րոպեի ընթերցում

Kevin Mazur/Getty Images

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան Aerosmith ռոք խումբը հայտարարել է, որ այլևս շրջագայության չի գնա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռոք խումբը չեղարկել է «Peace Out» հրաժեշտի շրջագայությունը, որը հայտարարվել էր 2023 թվականի մայիսին։ Նրանք արդեն հասցրել են երեք համերգ տալ, սակայն սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրոնտմեն Սթիվեն Թայլերը վնասել է ձայնալարերը, որից հետո խումբը հետաձգել էր շրջագայության շրջանակներում մնացած համերգները մինչև հաջորդ տարի։ 

«Մենք միշտ ցանկացել ենք զարմացնել ձեզ մեր ելույթով։ Ինչպես գիտեք, Սթիվենի ձայնը գործիք է, որը նման չէ որևէ այլ գործիքի: Նա ամիսներ շարունակ անխոնջ աշխատում էր ձայնը վերականգնելու համար։ Այնուամենայնիվ, հնարավոր չէ  ամբողջությամբ վերականգնել նրա ձայնալարերը, ուստի «Aerosmith»-ը սրտաճմլիկ և բարդ, բայց անհրաժեշտ որոշում կայացրեց հեռանալ շրջագայություններից»,-ասված է խմբի X-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։ 

Aerosmith հարդ-ռոք խումբն ընդգրկված է «Rolling Stone» ամսագրի բոլոր ժամանակների մեծագույն երաժիշտների ցանկում։ 

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը