Ռազմական

ՀՀ ՊՆ-ն հերքել է ԼՂ նախկին ՊԲ հրամանատարին Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքել է ԼՂ նախկին ՊԲ հրամանատարին Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ԼՂ նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերը: 

«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:

ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ: 

Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

ՀՀ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում