Իրան

Իրանը Հանիեի սպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել

1 րոպեի ընթերցում

Իրանը Հանիեի սպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները Իրանում և տարածաշրջանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչին ուղարկված նամակում։ 

Իրանը նաև Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային իրավունքը խախտելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում