Կառավարությունը կարող է որոշակիորեն ճշգրտել ծախսերը, սակայն սեկվեստրի հարց չի ծագի. Մարտին Գալստյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված հարկային մուտքերի նվազումը կարող է պայմանավորված լինել նախատեսվածից թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալու հանգամանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա նշեց այսօրվա ասուլիսում: 

Այն դիտարկմանը, որ հաշվետու ժամանակահատվածում մոտավորապես 116 մլրդ  դրամով պակաս գումար է մուտքագրվել ՀՀ պետբյուջե՝ կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց. «Թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով: Հարցն այն է, թե արդյոք տարվա սկզբին ճի՞շտ էինք պլանավորել այդ ամենն ու հաշվի առե՞լ էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ են լինելու, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան: Կարծում եմ, որ հիմնականում պլանավորման հետ կապված խնդիրներ են»: 

Նրա կարծիքով՝ կառավարությունը հաջորդիվ, հավանաբար, որոշակիորեն, ոչ մեծ չափով կճշգրտի ծախսերը, սակայն սեկվեստրի (խմբ.-ծախսերի կրճատման) հարց չի ծագի:

«Որովհետև ունենք տարածք պարտքն ավելացնելու համար, և կա տարածք բյուջեի մի քիչ ավելի մեծ դեֆիցիտով աշխատելու տեսանկյունից: Կարծում եմ՝ կառավարությունը խելամիտ հարաբերակցությունը պիտի գտնի և կգտնի, որը կնպաստի ոչ միայն բարդ սցենարներից խուսափելուն, այլև թույլ կտա հարված չհասցնել տնտեսական ակտիվությանը»,- գտնում է Մարտին Գալստյանը: 

Հայերեն Français

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին