Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը: 

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում