Քաղաքականություն

ՀՀ դեսպանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ հանդիպման շրջանակներում քննարկվել են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի  և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման հեռանկարները: 

Հաղորդվում է, որ դեսպան Մարիամ Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ուրուգվայի օրենսդիր մարմնի անաչառ դիրքորոշումը Հայաստանին վերաբերող թեմաների առնչությամբ և երախտապարտ են այն միասնական բարեկամական կեցվածքի համար, որ մշտապես դրսևորում են ուրուգվայցի խորհրդարանականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում