«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2010-2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության ղեկավար պաշտոնը հաջորդաբար զբաղեցրած անձինք, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ընդհանուր թվով 28  անձի հրամանագրել են տարբեր հաստիքներում։

«Հաստատապես, տեղյակ լինելով վերջինների կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ նրանք կազմել, հաստատել և վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել՝ հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ։ Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են վճարման։ 

Դրա հետևանքով պետական բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն կարգով ելքագրվել և ապօրինի անհատույց, շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 53.427.789 ՀՀ դրամ գումար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Կատարված նախաքննության արդյունքում վերոնշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան