ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի տարածքի վրա արձակված ԱԹՍ-ները խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը ոչնչացրել և կալանել են ինքնաթիռային տիպի 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) Ռուսաստանի օդային տարածությունում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ ԱԹՍ-ները ոչնչացվել են Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Բրյանսկի և Լենինգրադի մարզերի երկնքում։ 

Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել կոմունալ ենթակառուցվածքի տանիքում։

Ռուսաստանի Լենինգրադի մարզի ղեկավարը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհեր կամ ավերածություններ չկան։

Իսկ Օռլովսկի շրջանում, ըստ տեղի իշխանությունների, խոցվել է ուկրաինական 2 ԱԹՍ, վնասվել է տեղի էլեկտրակայանը։

Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական 6 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի՝ վնասվել են մասնավոր տներ և տնտեսական շինություններ։ 

Իսկ Խարկովի իշխանությունները հայտնել են Կուպյանսկ քաղաքի վրա ավիառումբերով հարձակման մասին։ Վնասվել է մեկ մասնավոր տուն։ 

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ ընդհանուր առմամբ, գիշերը խոցվել է ռուսական ուժերի կողմից արձակված մեկ հրթիռ և 9 հարվածային ԱԹՍ։ 

Հուլիսի 28-ին Խերսոնի մարզի ղեկավար Ռոման Մրոչկոն հայտնել էր, որ օրվա ընթացքում ռուսական ուժերի գնդակոծությունների հետևանքով 11 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ 

Հայերեն Français Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Այգեստան բնակավայրում դպրոց է կառուցվել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունը

Բարելավվել է Մարտունիի մանկական արվեստի դպրոցի նյութատեխնիկական բազան

Ուսանողների շարժումը հաղթել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում. Վուչիչն ընդունել է պարտությունը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին

«Նոր գիրք»-40/26. Անդրոմեդա, Մաժդալանի, Դիաս, Ռոզարիու, Կառվալյու

Լուլա դա Սիլվան հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում