Հնդկաստանի հյուսիսում սկսել են աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն սկսել է աշխարհի ամենաբարձրադիր թունելի կառուցումը: Այդ նախագծի գործարկման արարողությունն անցկացրել է վարչապետ Նարենդրա Մոդին, որը ժամանել է սահմանամերձ Լադախի Միացյալ Տարածք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Shinkun La թունելի նախագիծը բաղկացած է 4,1 կմ երկարությամբ երկու ճյուղից, որը կկառուցվի մոտ 4 815 մ բարձրության վրա Նիմմու-Պադում-Դարչա ճանապարհի վրա՝ ապահովելու բարձրլեռնային տեղանքում գտնվող Լեհ քաղաքի հետ անընդհատ հաղորդակցություն ցանկացած եղանակային պայմաններում:

«Շինարարության ավարտից հետո դա կլինի աշխարհի ամենաբարձրադիր թունելը: Shinkun La թունելը ոչ միայն կապահովի մեր զինված ուժերի և տեխնիկայի արագ և արդյունավետ տեղաշարժը, այլև կնպաստի Լադախի տնտեսական և սոցիալական զարգացմանը», - հայտնել է Հնդկաստանի կառավարությունը: 

Այժմ աշխարհում ամենաբարձրադիր թունելը գտնվում է Չինաստանում՝ ծովի մակերևույթից 4 750 մ բարձրության վրա։ Այն դարձել է 400-կիլոմետրանոց մայրուղու մի մասը, որը Տիբեթի Ինքնավար Շրջանի մայրաքաղաք Լհասան կապում է տարածաշրջանի հարավ-արևելքում գտնվող Նինգչի քաղաքի հետ:

Հայերեն

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում