Սլովակիան ԵՀ-ին կոչ է արել միջամտել Ուկրաինայի կողմից նավթի տարանցումը դադարեցնելու հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան Եվրահանձնաժողովին (ԵՀ) կոչ է արել արագ որոշում կայացնել միջնորդության վերաբերյալ այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթի տարանցումն իր տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԵՀ-ի միջնորդության համար դիմումը ներկայացրել էին Սլովակիան և Հունգարիան. անցյալ շաբաթվանից նրանք դադարել են Ուկրաինայից ստանալ Ռուսաստանի «Լուկօյլ» ընկերության նավթը, քանի որ ընկերությունը հայտնվել է Կիևի պատժամիջոցների ցանկում։ 

ԵՀ-ն իր հերթին լրացուցիչ տեղեկատվություն է խնդրել ծագած խնդրի վերլուծության համար։

«Ես Եվրոպական հանձնաժողովին կոչ եմ անում ժամանակ չձգել և կանգնել իր անդամ երկրների և իր քաղաքացիների կողքին հնարավորինս շուտ.... Մենք ժամանակ չունենք, որովհետև մեր հարևան երկրի չմտածված պատժամիջոցներն ու անպատասխանատու գործողությունները կարող են շատ արագ բացասական հետևանքներ առաջացնել Սլովակիայի համար»,- Reuters-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը։ 

Նա կրկնել է, որ Սլովակիան այս վեճում դարձել է «պատանդ» Ուկրաինայի և Եվրոպական հանձնաժողովի ձեռքում։ 

Սլովակիան, ըստ Reuters-ի, քննադատել է Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նշելով, որ դրանք Եվրամիությանն ավելի են վնասում, քան Ռուսաստանին։

Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հուլիսի 22-ին հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը երեք օր ունի Բուդապեշտի և Բրատիսլավայի՝ խորհրդակցություններ սկսելու մասին դիմումին պատասխանելու համար, որից հետո երկու երկրները կդիմեն դատարան։ 

2022 թվականին ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի ներկրման դեմ, սակայն Սլովակիան, Հունգարիան և Չեխիան արտոնություններ են ստացել՝ ռուսական նավթից իրենց կախվածության պատճառով։  

Ռուսաստանի Դաշնությունից այդ երկրներ էներգակիրների մատակարարումներն իրականացվում են «Դրուժբա» խողովակաշարով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով:

Հայերեն English Français

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո