Միացյալ Նահանգներ

Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ Պատրուշև

1 րոպեի ընթերցում

Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ Պատրուշև

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել է «Ռուսական թերթ»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցին։

«ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Ամերիկացի ընտրողներն իրենք կորոշեն, թե ով է, իրենց կարծիքով, արժանի գործիչ՝ կառավարելու համար իրենց երկիրը։ Ռուսաստանը չի խառնվում այլ պետությունների ներքաղաքական կյանքին։ Ի տարբերություն Վաշինգտոնի, որն այլ երկրների ներքին գործերին միջամտությունը դիտարկում է իր արտաքին քաղաքականության սովորական բաղկացուցիչ», - ասել է Պատրուշևը։

Վերջինս հավելել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացում փոփոխություններ է տեսնում, և Ռուսաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնն է վճռորոշ ազդեցություն ունենում Ուկրաինայի վարքագծի վրա։ 

«Լրջագույն նշանակություն ունի նաև այն, թե ինչպես է Միացյալ Նահանգները շարունակելու ազդել ուկրաինական ռեժիմի վրա», - ընդգծել է նախագահի օգնականը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում