Սպորտ

Կարատե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

4 րոպեի ընթերցում

Կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունք ցույց տալու դեպքում դրամական պարգև կստանան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանություն է տրվել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր փոփոխությամբ՝ մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներում անկախ սեփականության ձևից աշխատող մարզիչները կարող են պատրաստվել, վերապատրաստվել և արտոնագրվել՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի՝ ՀՀ մարզերում ֆիթնեսի մարզումներ անցկացնելու  համար: Պետական կառավարման լիազորված մարմինը կարող է ֆիզիկական կուլտուրայի և մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցել մասնավոր ոլորտի հետ՝ պետություն մասնավոր համագործակցության շրջանակում կնքելով համապատասխան հուշագիր:

Մարզերում մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներն ու լողավազանները կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ հաշվարկով ֆինանսավորում պետության միջոցներից՝ կառավարության սահմանած կարգի համաձայն։ 

Օրենքում նախատեսվում է կատարել նաև լրացում՝ ՀՀ բոլոր մարզերում լողավազան և ֆիթնես սրահ անպայմանորեն ներառող տիպային մարզակառույցի կառուցման գործընթացը մեկնարկելու վերաբերյալ:

Մեկ այլ փոփոխությամբ՝ կարատե, քիք-բոքսինգ և  մուայթայ մարզաձևերի ներկայացուցիչները բարձր արդյունքներ ցույց տալու պարագայում տարեվերջյան դրամական պարգևատրում կստանան: Որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից այս մարզաձևերի ճանաչումը և ընդգրկումը համապատասխան ցանկում: Ընդ որում, 2023 թվականին նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաներն ընդգրկված են եղել պետության կողմից դրամաշնորհի ձևով պետական աջակցության ծրագրում: 

Տարեվերջյան պարգևներն այսուհետ կշնորհվեն Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ և շախմատ  մարզաձևերից) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքականների երկրորդ մարզիչներին, բժիշկներին:

Մեկ այլ փոփոխությամբ օրենքի ամբողջ տեքստում  «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձևերով կփոխարինվի «հավաքական» բառով:

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում