Պուտինը Կրեմլում ընդունել է Ասադին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի իր պաշտոնակից Բաշար ալ-Ասադի հետ։ Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 24-ի երեկոյան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինը նշել է, որ Ասադի հետ հնարավորություն ունի քննարկելու երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Սիրիայի առևտրատնտեսական հարաբերություններում կան հեռանկարային ուղղություններ, միևնույն ժամանակ՝ շատ հարցեր։ 

«Ինչ վերաբերում է մեր առևտրատնտեսական կապերին, ապա այստեղ էլ կան շատ հարցեր։ Կան հեռանկարային ուղղություններ։ Հուսով եմ՝ կկարողանանք նաև դա քննարկել», - Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բանակցությունների սկզբում Ասադն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում ամբողջ աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում, մեր այսօրվա հանդիպումը շատ կարևոր է թվում այս իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասները, հնարավոր հեռանկարներն ու սցենարները քննարկելու համար», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։ 

Ըստ Սիրիայի նախագահի՝ իր այցը Ռուսաստան համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման տարեդարձի հետ։ Ասադի խոսքով՝  Ռուսաստանն ու Սիրիան տասնամյակների ընթացքում «շատ բարդ փորձություններ են անցել»։

«Եվ, իհարկե, այս տասնամյակների ընթացքում ականատես ենք եղել մեր երկրների ներսում փոխակերպման բարդ գործընթացների։ Սակայն այս բոլոր տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունները պահպանել են իրենց վստահության մակարդակը, և դա մեր ժողովուրդների հասունության ցուցանիշն է», - ընդգծել է Ասադը։

Վերջին անգամ Ասադը Ռուսաստան էր այցելել 2023 թ. մարտին։ 

Հայերեն العربية Français Русский

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին