Իրավունք

Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՀՀ ԱԱԾ-ի հերթական բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս. ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՀՀ ԱԱԾ-ի հերթական բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ու Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ոստիկանության գլխավոր ու ավագ պաշտոն զբաղեցնող որոշ անձինք իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, իրենց ղեկավարած ստորաբաժանման կողմից պահպանվող մի շարք տնտեսվարողների հետ նրանք կնքել են սահմանվածից ցածր արժեքով պայմանագրեր և ստորաբաժանման նախկին ծառայողներից մեկի միջոցով նրանցից պահանջել և առձեռն ստացել են պայմանագրերով նախատեսվածից ավելի գումարներ: Սրանով էական վնաս է պատճառվել կազմակերպությունների և պետության օրինական շահերին:

Ըստ աղբյուրի՝ ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում