Իրանը ձերբակալել է 20 ահաբեկչի, այդ թվում՝ ԻՊ-ի երկու պարագլխի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 20 օտարերկրյա ահաբեչկի, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլխի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին։

Կառավարության նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հետախուզության նախարարը հայտարարել է, որ վերջին շաբաթներին նախարարության ուժերը 12 տարբեր գործողությունների ընթացքում ձերբակալել են 20 ահաբեկչի։ Ձերբակալվածների մեծ մասն անօրինական կերպով է հատել սահմանը։

Խաթիբին հավելել է, որ 20 անձանցից 12-ն Իրան էին ներթափանցել ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով, իսկ 2-ն ԻՊ-ի և «Թաքֆիրի»-ի անդամներ են և կապված են այնպիսի երկրների հետ, որոնք նույնիսկ Իրանի հարևանը չեն։

Tasnim-ը հավելում է, որ ապրիլին Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել էին ԻՊ-ի բարձրաստիճան անդամներից մեկին իր երկու հանցակիցների հետ։ Նրանք պլանավորում էին մուսուլմանների համար սրբազանն Էյդ ալ Ֆիթր տոնի ժամանակ ահաբեկչություններ իրականացնել՝ ինքնասպանության միջոցով։ 

Հայերեն English فارسی Français Русский

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Գենդերային թեմատիկ խմբի հանդիպմանը

ՀՀ ՆԳ նախարարը ԲԿ-ում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին

Թեհրանում ընթանում է Միրզոյան-Արաղչի հանդիպումն՝ ընդլայնված կազմով

Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

Հութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին

Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական

Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ

Միրզոյանն ու Արաղչին առանձնազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ