Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանն առաջիկա օրերին լցված է լինելու կինոյի շնչով։ Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ն անցկացվելու է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս անգամ փառատոնն առանձնանում է ինչպես մասնակիցների մեծ թվով, այնպես էլ հագեցած ծրագրով։ Կինոփառատոնն այս տարի ստացել է 700-ից ավելի հայտ՝ 85 երկրից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ՝ 20 երկրից։ Հայաստանից բացի փառատոնին մասնակցում են Ռուսաստանից, Բրազիլիայից, Իտալիայից, Չեխիայից, Ֆիլիպիններից, Չինաստանից, Իսպանիայից, Բելգիայից և այլ երկրներից։ Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է «Միջազգային ծրագիր», «Ազգային ծրագիր», «Ուսանողական ծրագիր»։

«Փառատոնի նպատակն է ստեղծել հարթակ երիտասարդ ստեղծագործողների համար։ Ի տարբերություն լիամետրաժ ֆիլմերի, կարճամետրաժ ֆիլմերի տարածման հնարավորությունները շատ քիչ էին և մեր երիտասարդները խրախուսման կարիք ունեին։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք տարբեր ուղղություններով՝ կրթություն, գործնական պարապմունքներ, խրախուսման մեխանիզմներ։ Արդյունքները սպասեցնել չտվեցին։ Եթե օրինակ, փառատոնի անցկացման սկզբի տարիներին «Ազգային ծրագիր» բաղադրիչով ստանում էինք 10 ֆիլմ, ապա այս տարի 45 ֆիլմ ենք ստացել։ Արդեն մեր երիտասարդ ռեժիսորների մոտ ձևավորվում է մրցակցություն, փոխվում են որակական չափանիշները»,-ասաց Գուժ Թադևոսյանը։ 

Հայաստան են ժամանելու բազմաթիվ կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքը։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոնների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ա դասի՝ Բեռլինի, Կաննի, Վենետիկի և այլ միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր։ 

Փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։ 

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իսկ աջակիցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։  ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը նշեց, որ նախարարությունն ի սկզբանե իր աջակցությունն է հայտնել այս նախաձեռնությանը։

«Կարճամետրաժ ֆիլմերը ևս շատ կարևոր են։ Սա այն ձևաչափն է, որը երիտասարդներին կայանալու հնարավորություն է տալիս։ Տարեցտարի այս փառատոնն ընդլայնում է իր շրջանակը և դառնում է հետաքրքիր արտերկրի մեծ թվով մասնակիցների համար, ինչը շատ կարևոր է»,-ասաց Սվետլանա Սահակյանը։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանի խոսքով՝ փառատոնի կայացած լինելու մասին վկայում է ստացված հայտերի քանակը։ Ակնկալվում է, որ այն էլ ավելի կընդլայնի միջազգային ներգրավվածությունը։ 

«Այսպիսի մշակութային իրադարձություններով ու փառատոններով է առանձնանում նաև մեր քաղաքը։ Ուրախ ենք, որ աջակցում ենք այս կարևոր մշակութային ծրագրին։ Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում կինոյին, այս ոլորտի զարգացմանը։ Նախորդ տարի հայտարարվեց կինոսցենարների մրցույթ, ունեցանք 90 հայտ, իսկ 5 ընտրված սցենարի հիմա վրա նկարահանվեց 5 մասից բաղկացած ֆիլմ ու ցուցադրվեց «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում»,-ասաց Գևորգ Սահակյանը։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում։ Փառատոնային ծրագրի մի մասը կներկայացվի նաև Տավուշի մարզում։ Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ 

Հայերեն Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին