Ավինյանը կարծում է, որ Երևանի ճանապարհային ցանցի վիճակը նախորդ տարիների համեմատ ավելի լավն է լինելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում այս տարի իրականացվել են ճանապարհների փոսալցման և միջին նորոգման ամենածավալուն աշխատանքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Երևանի ճանապարհային ցանցի հետ կապված խնդիրներից։

«Այս տարի ամենամեծ ծավալով իրականցրել ենք ճանապարհների փոսերի նորոգման աշխատանքներ, միջին նորոգման աշխատանքներ, որոնք նույնպես եղել են աննախադեպ ծավալների։ Ունեցել ենք խնդիրներ հիմնականում պայմանավորված եղանակային պայմանների հետ, բայց արդեն իրականացված աշխատանքի ծավալները աննախադեպ մեծ են։ Այս տարվա ավարտին, կարծում եմ, մեր ընդհանուր ճանապարհային ցանցի վիճակը էականորեն ավելի լավն է լինելու, քան նախորդ տարիներին է եղել»,-նշեց Ավինյանը։

Հայերեն Español

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ