Վրաստան

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե

1 րոպեի ընթերցում

Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը պատրաստում էին նույն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։

«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում։ Սա ընդհանուր ձեռագիր է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն, որ երկրի հատուկ ծառայությունը հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, վկայում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում։

Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում