Չորրորդ Full Moon Fest փառատոնը Երևանում հյուրընկալեց հանրահայտ արտիստների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձրևի և չդադարող ծափերի ներքո օրերս Երևանում կայացավ Full Moon Fest 2024-ը, որը հյուրընկալել էր Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos, Reincarnation խմբերին և D'Litte-ին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում երգչուհի D'Litte-ն ասաց, որ երրորդ անգամ է համագործակցում The moon production-ի հետ։

Երգչուհին խոստովանեց՝ եկել է առողջական խնդիրներով, բայց անձրևն իրեն չխանգարեց։ «Բեմում 45 րոպե լինելով՝ գրեթե չորս տարի ավելի ես ապրում, քան սովորական մարդիկ: Որպես հեղինակ կատարող փառատոնն ինձ համար կարևոր է այնքանով, որ ծանոթանում եմ նոր արտիստների հետ, իսկ հանդիսատեսի հետ կապն ու կոմունիկացիան անչափ կարևոր է»,- նշեց D'Litte-ը:

The moon production-ի հիմնադիր Լուսինե Աչոյանն էլ ընդգծեց՝  նման մասշտաբներով միջոցառումների ժամանակ ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի են: «Չորրորդ անգամ է կայանում փառատոնը։ Այս անգամ հրավիրել ենք վեց երաժշտական խումբ՝ ընտրելով ամենասիրված արտիստներին։ Չնայած անձրևին՝ հանդիսատեսը վայելել է համերգը և դրական էներգիա ստացել։ Մեր նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ և հնարավորության դեպքում միջազգային ավելի հայտնի արտիստների հրավիրել Երևան»,- շեշտեց Լուսինե Աչոյանը: 

Հայերեն English Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը