Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց են կատարել Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նրանց ուղեկցել են մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, պաշտոնական այլ անձինք։ 

Ինչպես տեղում ներկայացրել են շինարարական աշխատանքներն իրականացնող «Stigen» ընկերության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք և կունենա 62 մեգավատ հզորություն։ 2023 թվականի նոյեմբերից սկսվել է շինարարությունը, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։ «Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները. այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։ Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչի մասին փաստում են թե՛ տեղացի, թե՛ միջազգային մասնագետները։

Նախագծի իրականացման համագործակցային աշխարհագրությունը չափազանց լայն է, ինչպես ինքը՝ բուն նախագիծը։ «Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել է «Shtigen»-ին։

Նախարարը և մարզպետը զրուցել են  կայանի սեփականատեր ու կապալառու ընկերությունների և շինարարության պատասխանատու ներկայացուցիչների հետ, ծանոթացել  շինարարության  ընթացքին։  

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հոկտեմբերին։ 

Խոսրով Խլղաթյան

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Քաղաքականություն

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ-ի որոշումը

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Հայաստան

Byblos Digital քարտեր՝ ամբողջովին թվայինը նախընտրողների համար

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Քաղաքականություն

Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշման առնչությամբ

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի  հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Իրավունք

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Մարզեր

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

Հայաստան

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում