Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է  պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունն զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարվա 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) 2023 ֆինանսական տարում հասնելով 1 տրիլիոն ռուփիի (գրեթե 12 միլիարդ դոլար), ինչը հանգեցրել է պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման: 

«Հնդկաստանն անցել է զենք ներմուծողի կարգավիճակից՝ զենք արտահանող 25 խոշորագույն երկրների ցանկում ապահովելով իր տեղը», - նշված է փաստաթղթում։ 

Հետազոտության մեջ բարձր են գնահատվում պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ մասնավոր և պետական ​​ձեռնարկությունների ջանքերը պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ: Բացի այդ, ավելացել է արտահանողներին տրվող թույլտվությունների քանակը։

«2023 ֆինանսական տարում տրվել է արտահանման 1 414 թույլտվություն, իսկ 2024 ֆինանսական տարում դրանց թիվը հասել է 1 507-ի: Մոտ 100 հայրենական ընկերություններ արտահանում են լայն սպեկտրի պաշտպանական արտադրանք և սարքավորումներ, ներառյալ այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Dornier-228-ը, հրանոթներ, BrahMos հրթիռներ, Pinaka հրթիռներ և արձակման կայանքներ, ռադարներ, վարժասարքեր և զրահատեխնիկա», - ասվում է փաստաթղթում։

Պաշտպանական արտադրանքի արտահանումն ավելացնելու համար Հնդկաստանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում իրականացրել է մի քանի քաղաքական ծրագրեր, մասնավորապես, պարզեցնելով արտահանման ընթացակարգերը, խթանելով պաշտպանական տեխնիկայի հայրենական նախագծումը, մշակումն ու արտադրությունը՝ տրամադրելով մասնավոր արտադրողների օժանդակման միջոցներ:

Սակայն չնայած ինքնապահովման ձգտմանը, Հնդկաստանն առայժմ շարունակում է մնալ զենքի խոշորագույն ներկրող։ Վերջին տարիներին երկրի հիմնական մատակարարն է մնում Ռուսաստանը։ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2019-2023 թվականներին Ռուսաստանին է բաժին ընկել Հնդկաստանի զենքի ներմուծման 36 %-ը:

Հայերեն

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում