ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի և երկրին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու որոշումները, որոնք հուլիսի 22-ին ընդունվել են ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«ԵՄ խորհուրդն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը:

Մենք առաջին անգամ ընդունել ենք որոշում Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

Ավելին, մենք կանաչ լույս ենք վառել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար:

Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ընդունել Հայաստանի կողմից այդքան երկար սպասված երկու որոշումները, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև Հարավային Կովկասում առկա լարված իրավիճակը»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

 

Հայերեն العربية English فارسی Français Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում