Հարիսը բավարար աջակցություն է ստացել դեմոկրատներից՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն աջակցություն է ստացել բավարար թվով դեմոկրատ պատվիրակների կողմից, որ կուսակցության կողմից առաջադրվի որպես նախագահի թեկնածու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Հարիսի ընտրարշավի համար 24 ժամվա ընթացքում նվիրաբերվել է 81 միլիոն դոլար, ինչը նրա թիմն անվանել է «աջակցության պատմական զեղում»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից հրաժարվելու որոշումից հետո առայժմ ոչ մի այլ դեմոկրատ մարտահրավեր չի նետել Քամալա Հարիսին՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

«Ես հպարտ եմ՝ ապահովելու լայն աջակցություն իմ կուսակցության թեկնածուն դառնալու համար.... Ես անհամբերությամբ սպասում եմ շուտով առաջադրումը պաշտոնապես ընդունելուն», - գրել է Հարիսը հայտարարությունում։ 

Իսկ ընտրարշավի իր առաջին հանրահավաքից առաջ Հարիսը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին կճանապարհորդի երկրում և կզրուցի ամերիկացիների հետ։

«Ես լիովին մտադիր եմ միավորել մեր կուսակցությունը, միավորել մեր ազգը և նոյեմբերին հաղթել Դոնալդ Թրամփին», - ասել է նա։

Իր հերթին, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտարարել է, որ կուսակցության թեկնածուն կորոշվի օգոստոսի 7-ին վիրտուալ քվեարկության ժամանակ։ Ըստ The New York Times-ի՝ Հարիսոնը և կոմիտեի ներկայացուցիչները պարզաբանել են, որ եթե միայն մեկ քաղաքական գործիչ ստանա առաջադրվելու համար անհրաժեշտ 300 ձայնը՝ 4600 պատվիրակներից, ապա քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին։ Եթե մի քանի այդպիսի թեկնածու լինի, ապա քվեարկությունը կսկսվի ավելի ուշ, սակայն կավարտվի օգոստոսի 7-ին։ 

Իսկ նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա օգոստոսի 19-22-ը Չիկագոյում կայանալիք Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում։ 

Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ չի ձգտի վերընտրման, և կողմ էր արտահայտվել Քամալա Հարիսի առաջադրմանը՝ որպես դեմոկրատների թեկնածու նախագահի պաշտոնի համար։

Միացյալ Նահանգներ

Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ

 

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի