Միացյալ Նահանգներ

Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ

2 րոպեի ընթերցում

Բայդենն ընտրապայքարից հրաժարվել է հարցումների արդյունքների պատճառով. աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր օգնականներին հայտնել է ընտրապայքարից դուրս գալու որոշման մասին դա հանրայնացնելուց րոպեներ առաջ, իսկ այդ որոշման պատճառ են դարձել հարցումների արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Իր հայտարարությունից դեռ մեկ օր առաջ Բայդենն օգնականներին ասել էր, որ կշարունակի ընտրապայքարը, որպեսզի նոյեմբերի ընտրություններում հաղթի ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին։ 

Սակայն հուլիսի 20-ի երեկոյան իրեն ներկայացված հարցումների արդյունքներն ուսումնասիրելուց հետո, ըստ աղբյուրների, Բայդենը փոխել է որոշումը։ Հուլիսի 21-ի ցերեկը նա հեռախոսազրույց է ունեցել իր ընտրարշավի թիմի հետ, որից րոպեներ անց հրապարակել է ընտրապայքարից հրաժարվելու մասին նամակը։

Ըստ աղբյուրներից մեկի՝ Բայդենին ցույց տրված հարցումների համաձայն՝ նա զիջում էր ոչ միայն 6 նահանգներում, որոնք կարող էին որոշել ընտրությունների ընթացքը, այլև այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Վիրջինիան և Մինեսոտան, որտեղ դեմոկրատները չէին էլ նախատեսում մեծ ռեսուրսներ ծախսել։ 

COVID-19-ի հաստատումից հետո Բայդենը մեկուսացել է Դելավերի իր առանձնատանը։ 

«Նա մեզ համար ընթերցեց նամակը և ցանկանում էր, որ մենք հասկանանք իր մտքերի ընթացքը։ Նա ասաց, որ դժվարին որոշում էր կայացնում վերջին 48 ժամվա ընթացքում», - ասել է պաշտոնյաներից մեկը։ 

Բայդենն իր աջակցությունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ 

 

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Աշխարհ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Մոսկվայում օտարերկրացու մոտ 4,5 կգ հերոին են հայտնաբերել

Ռուսաստան

Մոսկվայում օտարերկրացու մոտ 4,5 կգ հերոին են հայտնաբերել

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ

Աշխարհ

ՆԱՏՕ-ի 500 000 զինվորական բարձր պատրաստության վիճակում է. դաշինքի խոսնակ

Բայդենը հայտնել է Հարիսի թեկնածությունը սատարելու մասին, Թրամփն արձագանքել է

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է Հարիսի թեկնածությունը սատարելու մասին, Թրամփն արձագանքել է

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Քաղաքականություն

Ջո Բայդենը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրապայքարից դուրս գալու մասին

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում