Աշխարհ

Մակրոնն առաջարկել է դադար վերցնել կառավարության ձևավորման գործում` Օլիմպիական խաղերին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

Մակրոնն առաջարկել է դադար վերցնել կառավարության ձևավորման գործում` Օլիմպիական խաղերին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքական կուսակցություններին խորհուրդ է տալիս հանրապետության նոր կառավարության ստեղծման շուրջ քննարկումներում դադար վերցնել՝ պայմանավորված Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը հայտնել է Սեն Դենի կոմունայում օլիմպիական ավան կատարած այցի ժամանակ:

«Հիմա ուշադրության կենտրոնում պետք է լինի մրցումների անցկացումը», - հայտարարել է նա։ 

Ըստ Agence France-Presse-ի՝ Մակրոնը չի նշել՝ արդյոք դա նշանակում է, որ ինքը վարչապետ չի նշանակի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը։

Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը, Պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը։

Հուլիսի 22-ին Կլիմայի եվրոպական հիմնադրամի ղեկավար Լորանս Տյուբիանան հրաժարվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի կողմից իր թեկնածության առաջադրումից։ Ֆրանսիական կուսակցություններն արդեն ավելի քան երկու շաբաթ չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր կոալիցիայի ստեղծման շուրջ։

Հունիսի 9-ին Մակրոնը հայտարարել էր խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։ Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 182 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված են կոալիցիա ձևավորել։ Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 168 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։ Բացարձակ մեծամասնության համար մրցակից դաշինքներին անհրաժեշտ էր ստանալ առնվազն 289 տեղ:

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը

Աշխարհ

Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը

Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

Մերձավոր Արևելք

Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

Բորելը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ի ոչնչացման մասին

Աշխարհ

Բորելը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ի ոչնչացման մասին

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

Մերձավոր Արևելք

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Աշխարհ

Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

Մոսկվայում օտարերկրացու մոտ 4,5 կգ հերոին են հայտնաբերել

Ռուսաստան

Մոսկվայում օտարերկրացու մոտ 4,5 կգ հերոին են հայտնաբերել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում