Տնտեսություն

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։

Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ  հղումով։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում