Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։

Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավա­րա­կան բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ փուլի ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում