Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է ԵՄ-ի կողմից կայացրած պատմական որոշումները. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կառույցների և անդամ երկրների գործընկերներին՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար: 

«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին».- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ԱԳ նախարարի խոսքում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր գործոն հանդիսացող այս քայլը մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում