Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ մի քանի երկրներ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման պատվերներ են տալիս հանրապետությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Artigercek հրատարակությունը:
Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից վերադառնալիս Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ ԵՄ երկրներից պատվերները գալիս են «մեկը մյուսի հետևից»։
Ընդ որում, նախագահը չի նշել կոնկրետ պետություններ, որոնք Թուրքիայից ԱԹՍ-ներ են գնում: