Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր գործոն հանդիսացող այս քայլը մեկնարկում է ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստանի իշխանություններն էական բարեփոխումներ պետք է իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը,  սահմանի, միգրացիայի և ապաստան խնդրելու կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների հարցերը:  

Վիզաների ազատականացման երկխոսությունը վարելու հիմնական գործիքը լինելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով, որպեսզի գործընթացը վերահսկվի և համապատասխանի պահանջված բոլոր չափանիշներին։ 

Միայն այդ դեպքում կկայացվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշումը։ 

Լիլիթ Գասպարյան 

Հայերեն العربية English Français ქართული Русский 中文

Այն կարգավորումները, որոնք արտահայտված են ԹՐԻՓՓ համաձայնագրում, չեն կարող կիրառվել Ադրբեջանում․ Արթուր Հովհաննիսյան

Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թվականին կբարելավվի 0.6 տոկոսային կետով. ՀՀ ֆինանսների նախարար

«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի

Քայլ-քայլ Հայաստանի պետական սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրակելու ենք մեր սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի