ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է «BostonGene Techologies» ընկերություն: Իր այցի ընթացքում նախարար Հայրապետյանին ընդունել են ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը և այլ աշխատակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, չնայած BostonGene-ի կենտրոնակայանը ԱՄՆ-ում է, ընկերությունը հպարտությամբ աջակցում է Հայաստանում իր գիտատեխնոլոգիական թիմի մեծ մասին: Նախարարը շրջել է ընկերությունում՝ պատկերացում կազմելու համար BostonGene նորարարական տեխնոլոգիաների և ապագայի վերաբերյալ նրանց տեսլականի մասին: 

«Այցի ընթացքում նախարար Հայրապետյանը և BostonGene-ի թիմը քննարկել են ընկերության հնարավոր ներդրումը կրթության ոլորտում: Նախարարը հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիակատար աջակցությունը BostonGene-ի նախաձեռնություններին կրթական ոլորտում, առաջարկել ոչ ֆորմալ կրթական մեթոդներ ներդնելուց զատ, համագործակցել նաև բուհերի հետ՝ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելով: 

Բացի այդ, աշխատակիցները խոսել են ներկայումս ընկերության առջև ծառացած մի քանի խնդիրներից, ինչպես նաև հնարավոր լուծումներից և նախարարությունից ակնկալվող աջակցությունից: Նախարարն իր հերթին հավաստիացրել է BostonGene-ին, որ հարցերը կլինեն նախարարության ուշադրության կետրոնում և հնարավորության պարագայում լուծում կստանան:

Քննարկման կարևոր թեմա է դարձել ոլորտի աջակցության մասին օրենքի նոր նախագիծը, որը ներկայումս ավարտման փուլում է: Երկու կողմերն էլ կառուցողական երկխոսություն են վարել այն մասին, թե ինչպես այս օրենքը կարող է էլ ավելի ամրապնդել ոլորտը և բավարարել BostonGene ընկերության նման այլ ընկերությունների կարիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մխիթար Հայրապետյանը վերահաստատել է նախարարության հանձնառությունը՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և Հայաստանը նորարարությունների կենտրոն դարձնելու հարցում:

Նշվում է, որ BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է, ուսումնասիրում է քաղցկեղը և արհեստական բանականության միջոցով կլինիկական մոդուլավորում է իրականացնում՝ մշակելով անհատական բուժման մեթոդը: Ի դեպ, ամերիկյան այս ընկերության միայն Հայաստանի մասնաճյուղի շուրջ 500 աշխատակցի 25 տոկոսը հայ է, ընկերությունն, իր հերթին, ձեռնարկում է տարբեր քայլեր նոր հայ մասնագետներ ներգրավելու համար: 

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ