Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում հուլիսի 16-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի դերը տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման և ներառական աճի խթանման գործում:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հեռանկարները, ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը, մասնավորապես, հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին տեղեկացրել է 2024թ. հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կայանալիք Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասին, որն անցկացվելու է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրի ներքո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում