Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջերս ստորագրված հուշագրի համաձայն՝ Ռուսաստանը օրական 300 միլիոն խորանարդ մետր (տարեկան 109 մլրդ խմ) գազ կմատակարարի Իրանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են իրանական Shana և Irna լրատվական գործակալությունները՝ հղում կատարելով երկրի նավթի նախարար Ջավադ Օուջիին:

Նա նշել է, որ մեծ ծավալի ռուսական գազ կմատակարարվի Իրան՝ ներքին սպառման և հարևան երկրների համար: Ընդ որում՝ նախարարը չի պարզաբանել, թե հատկապես որ երկրներ է ուղղվելու Ռուսաստանից ստացված «կապույտ» վառելիքը: Ջավադ Օուջին հայտնել է նաև, որ երկրի հյուսիսից հարավ ձգվելիք գազատարի կառուցման ծախսերը հոգալու է ռուսական կողմը:

Իրանցի նախարարը ստորագրված հուշագիրն անվանել է էներգետիկ դիվանագիտության գլուխգործոց, որը կարող է նախադրյալներ ստեղծել տնտեսական հեղափոխության համար և Իրանի օգնությամբ ապահովել տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը: 

Հունիսի 26-ին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռազմավարական հուշագիր էր ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) հետ՝ գազի մատակարարման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում