ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։ Միջոցառմանը ներկա են եղել ՀԱՊՀ խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ, դասախոսներ, շրջանավարտներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել շրջանավարտների շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։

«Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք ունենալ թռիչքային աճ տնտեսության բոլոր ճյուղերում, ապա պետք է կարողանանք արդյունավետ տեխնոլոգիական, նորարարական լուծումներ ներդնել ցանկացած ոլորտում՝ լինի դա էներգետիկան, արդյունաբերությունը, թե անվտանգությունը։

Այսօր ձեզանից յուրաքանչյուրը ստանում է գիտելիքների ու հմտությունների մի մեծ պաշար, որն արդեն վաղը կիրառելու է մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելու համար։ Դուք մուտք եք գործում մի փուլ, որտեղ ձեր հմտություններն ու կարողունակությունները, որոնք կուտակել եք Հայաստանի տեխնոլոգիական համալսարանում, կարողանալու եք օգտագործել ի նպաստ այդ խնդիրների լուծման»,- դիմելով շրջանավարտներին՝ նշել է Մխիթար Հայրապետյանն ու հավելել՝ ՀՀ կառավարության համար ՀԱՊՀ-ն իրապես ամուր  հենարան է հանդիսանում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների պատրաստման գործում տասնամյակներ շարունակ կարևորագույն դերակատարություն ունի։ Այժմ էլ շարունակելով ավանդույթները՝ ՀԱՊՀ-ն աշխատում է ժամանակի զարգացումներին համահունչ՝ կրթության և գիտության մեջ ներդնելով նորարարական, առաջադեմ մոտեցումներ և լուծումներ։  

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ