Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից հայտնում են, որ շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։ 

Ուսումնասիրելով առկա վիճակը և դիտարկելով հնարավոր լուծումները՝ մասնագետները դիտարկել են հնարավոր նախագծային լուծումներն ու նախնական գնահատել սպասվող աշխատանքների ծավալը։ 

Ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվում է 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում