Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

2 րոպեի ընթերցում

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: 

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: 

Նա հավելել է, որ մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հուլիսի 15-ին ժամը 13։35-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են Կամազ և Գազել մակնիշի մեքենաներ։ «Ութ անձ դիմել է բժշկական կենտրոն։ Առաջին օգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել»,-նշվում է տեքստում։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում