Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել պատվիրակության նախագահի լիազորությունների ավարտի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարակված հաղորդագրության մեջ պատգամավորը նշել է, որ իր համար պատիվ է եղել վերջին հինգ տարվա ընթացքում գլխավորել շատ կարևոր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը: 

Մարինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին իրադարձություններով լի ժամանակահատվածում հաջող համագործակցության համար: 

«Անցած տարիներն ինձ հիշեցնում են ԵՄ-Հայաստան հարաբերություններում գրանցված հատկանշական առաջընթացը և մեր խորհրդարանի դերն այս գործում։ Մեր կապերի այս դինամիկ զարգացումը հիմնված է նույնիսկ ամենադժվար ժամանակներում ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի հաստատակամ հավատարմության վրա, և ես հույսով եմ նայում ապագային՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր հարաբերությունների հետագա ակտիվացման առումով:

Ես ափսոսում եմ Ադրբեջանի ղեկավարության կողմից ուժի կիրառման կրկնակի որոշման ու ողբերգական հետևանքների համար այն առումով, որ դա հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանմանը», - իր հաղորդագրության մեջ նշել է Կալյուրանդը՝ շեշտելով, որ,  այնուամենայնիվ, կայուն խաղաղության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա, և պետք է հետամուտ լինել դրան։ 

Նա ողջունել է Հայաստանի կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ և էական համարել, որ երկու կողմերն հանուն խաղաղության հրաժարվեն առավելապաշտական դիրքերից։ 

«Անհանգստացած եմ նաև վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների զանգվածային ճնշումներով, որոնք վճռորոշ խոչընդոտ են մեր հարաբերությունների զարգացման համար։ Ես հպարտ եմ Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշմամբ և ցանկանում եմ հուսալ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր ընթացքը», - նշել է Մարինա Կալյուրանդը։

Վերջինս իր հաղորդագրության մեջ անդրադարձել է նաև Վրաստանին՝ շեշտելով, որ Թբիլիսին հասել է մի մեծ նշաձողի, երբ նրան շնորհվել է Եվրոպական միության թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորհրդարանը եղել է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների անսասան աջակիցը: 

«Ես խորապես ափսոսում եմ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի համար, որոնք ուղղակիորեն հակասում են այդ ձգտումներին և վտանգում են երկրի եվրոպական ապագան։ Վստահ եմ, որ ով էլ հաղթի Վրաստանում կայանալիք ընտրություններում, երկիրը կվերադարձնի ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման ճանապարհ»,-եզրափակել է պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ Եվրոպական խորհրդարանը և վերջինիս Հարավային Կովկասի պատվիրակությունը կլինեն այնտեղ՝ ուղեկցելու այդ գործընթացին։ 

Հայերեն Русский

Բացահայտ թալանչիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից. Նիկոլ Փաշինյան

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը. որոշումը հրապարակվել է

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում

Մենք կատարել ենք մեր ընտրությունը, խաղաղությունը արժեք է. Փաշինյան

ՌԴ-ն պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով բանակցությունների. Լավրով