Սպորտ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 թիմը, հաղթելով Ադրբեջանին, դարձավ ԵԱ-ի C դիվիզիոն բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ16 թիմը, հաղթելով Ադրբեջանին, դարձավ ԵԱ-ի C դիվիզիոն բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն է, ով հավաքել է 20 միավոր:

Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լիլիթ Գևորկովան էր՝ վաստակած 22 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում