Թրամփը վիրավորվել է նախընտրական հանրահավաքին տեղի ունեցած մահափորձի հետևանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով Թրամփը վիրավորվել է։ Հանրահավաքի առնվազն մեկ մասնակից զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան, Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում։  

Թրամփը սոցիալական ցանցերում հայտնել է, որ գնդակը դիպել է իր «աջ ականջի վերին հատվածին»։ Նախկին նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ նրա հետ ամեն ինչ լավ է։

Ըստ գաղտնի ծառայությունների՝ հրաձիգը բարձր դիրքից մի քանի կրակոց է արձակել, նախքան գործակալների կողմից սպանվելը։ 

Իրավապահները CNN-ին հայտնել են, որ նա եղել է շենքի տանիքին՝ հանրահավաքի անցկացման վայրի մոտ։ Միջադեպը հետաքննվում է որպես սպանության փորձ։

Հրաձգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Դոնալդ Թրամփի հետ և դատապարտել հարձակումը։ Բայդենը նաև հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «երախտապարտ է», որ Թրամփն ապահով է։  

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար