Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է հուլիսի 16-ին բավարարել երկրի վարչապետի հրաժարականի դիմումը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահը մտադիր է հուլիսի 16-ին բավարարել երկրի վարչապետի հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 16-ին կբավարարի երկրի վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականի դիմումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «France Bleu» ռադիոկայանը ՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա տվյալներով ՝ դրանից հետո Աթալը կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում