ՄԱԿ-ը պահանջել է, որ ՌԴ-ն դուրս գա Եվրոպայի խոշորագույն ատոմակայանից

2 րոպեի ընթերցում

REUTERS/Alexander Ermochenko

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հուլիսի 11-ին պահանջել է, որ Ռուսաստանն «անմիջապես դուրս բերի իր զինվորական և այլ անձնակազմի չարտոնված անդամներին» Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանից և այն վերադարձնի Ուկրաինայի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

193 անդամից կազմված Գլխավոր ասամբլեան բանաձևն ընդունել է 99 կողմ, 9 դեմ և 60 ձեռնպահ ձայներով։

Եվրոպայում ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանը Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել 2022 թ․ փետրվարին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից անմիջապես հետո։ Ատոմակայանը փակվել է, բայց արտաքին էներգիայի կարիք ունի՝ իր միջուկային նյութը սառը պահելու և հալոցքը կանխելու համար:

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց մեղադրել են ատոմակայանի գնդակոծության և հոսանքագծերի վնասման մեջ։ 

ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում, որ «Ռուսաստանն անմիջապես դադարեցնի Ուկրաինայի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները, որոնք մեծացնում են Ուկրաինայի բոլոր միջուկային օբյեկտներում միջուկային վթարի կամ միջադեպի ռիսկը»։

ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլիցան երկրներին կոչ է արել քվեարկել բանաձևի դեմ, իսկ կազմակերպությունում ՌԴ դեսպանի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ քվեարկության նպատակն է «առաջ տանել Արևմտյան նարատիվը Ուկրաինայի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի աղբյուրի վերաբերյալ»։

Պոլյանսկին հայտարարել է, որ ապրիլի 7-ին Զապորոժիեի ատոմակայանը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ով։ Կիևը հերքել է այս մեղադրանքները։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հուլիսի 11-ին ընդունված որոշումը նորից պահանջել է, որ Ռուսաստանն «անմիջապես դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և առանց նախապայմանների հետ քաշի իր զինված ուժերը»։ 

Հայերեն English

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ