Աշխարհ

Ֆրանսիայում այրվում է գոթական հայտնի տաճարներից մեկը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում այրվում է գոթական հայտնի տաճարներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական Ռուան քաղաքում այրվում է գոթական հայտնի տաճարի սայրաձողը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ տարածված լուսանկարների՝ մոտ 150 մ բարձրությամբ շենքի տանիքից ծխի սև ամպ է բարձրանում։ 

Ռուանի քաղաքապետը հայտնել է, որ հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են։

Աստվածածնի վերափոխման տաճարում գտնվող բոլոր անձինք  տարհանվել են, տարածքը շղթայվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, իսկ շենքին պատճառված վնասն առայժմ հայտնի չէ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում