Բուլղարիան, Հունաստանը և Ռումինիան ռազմական միջանցք կստեղծեն ՆԱՏՕ-ի արևելյան թևում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի, Հունաստանի և Ռումինիայի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են մտադրությունների նամակ՝ ստեղծելու ընդհանուր ռազմական  նյութատեխնիկական միջանցք՝ դաշինքի արևելյան թև զորքերի օպերատիվ տեղափոխման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

«Բուլղարիայի և Ռումինիայի իմ պաշտոնակիցների՝ պարոն Աթանաս Զապրյանովի և պարոն Անջել Տիլվարի հետ մենք ստորագրեցինք մտադրությունների նամակ՝ ստեղծելու ռազմական շարժունակության ներդաշնակեցված միջանցք», - ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը X սոցիալական հարթակում: 

Նա հավելել է, որ նախարարներն աշնանը կհանդիպեն Ալեքսանդրուպոլիս քաղաքում՝ քննարկելու այդ նախագծի իրականացման հարցը։

Հուլիսի 8-ին հունական Kathimerini թերթը հաղորդել էր, որ ռազմական միջանցքը, ենթադրաբար, ռազմական ցանցի մեջ  կմիավորի ռազմավարական նշանակություն ունեցող չորս նավահանգստային քաղաքներ՝ Սալոնիկը, Ալեքսանդրուպոլիսը, Վառնան և Կոնստանտինիցան: Դա պետք է դաշինքի երկրներին թույլ տա արագ ռազմական ուժեր տեղափոխել «Եվրոպայի ներսում և նրա սահմաններից դուրս»։

Հունիսի 4-ին բրիտանական The Daily Telegraph թերթը գրել էր, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է ստեղծել մի քանի ցամաքային միջանցք դաշինքի զորքերի արագ տեղափոխման համար՝ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում: Ենթադրվում է, որ անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան փոխարինել հիմնական միջանցքին, որը ենթադրում է ամերիկյան զորքերի ափհանում Ռոտերդամի նավահանգստում և երկաթուղով դրանց արագ տեղափոխում Լեհաստան՝ Նիդեռլանդների և Գերմանիայի տարածքով:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին