Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն անվանել են «լուրջ սպառնալիք»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  Kyodo գործակալությունը։

Վաշինգտոնում տեղի ունեցած երկկողմ բանակցությունների ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ կամրապնդեն համագործակցությունն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ հաշվի առնելով, որ «տարածաշրջանային խնդիրները դառնում են ավելի բարդ և ավելի խորը հետևանքներ են ունենում», հայտնել են ճապոնացի պաշտոնյաները։ 

Կիսիդան և Յուն Սոկ Յոլը նաև նշել են, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերությունների խորացումը լուրջ սպառնալիք են։ Ըստ Հարավային Կորեայի ղեկավարի՝ Հյուսիսային Կորեայի ռազմական և տնտեսական համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ «լուրջ մտահոգություն է առաջացնում համաշխարհային անվտանգության, առավել ևս՝ Արևելյան Ասիայի համար»։ 

ՌԴ նախագահի՝ Հյուսիսային Կորեա այցի ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր, որի դրույթներից մեկի համաձայն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս կողմը պետք է օգնություն ցուցաբերի։ 

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում Վաշինգտոնում հուլիսի 9-ից 11-ը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։ 

Հայերեն English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը