Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։

ԱՄՆ-ի Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն է մեջբերում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։

«Համաձայնագիրը երկարաժամկետ է, արժանապատիվ։ Այն բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունների համար: Ադրբեջանն ու Հայաստանը կիսում են այս տեսակետը: Սույն գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել կողմերին՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին»,- ասել է Բլինկենը` Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ։ 

ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով՝ այսօրվա հանդիպումն առիթ է արձանագրելու այն առաջընթացը, որը ձեռք է բերվել կողմերի միջև:  

«Ելնելով այն բոլոր պարտավորություններից, որոնք մենք ունեցել ենք, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի: Այնպես որ, ես շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման մասնակիցներին, որպեսզի նորից գնահատեմ, թե որտեղ ենք մենք և տեսնել, թե ավելին ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ համաձայնության հասնելու համար: Շնորհակալություն երկուսիդ էլ այստեղ լինելու համար»,- եզրափակել է պետքարտուղար Բլինկենը:

 

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում